Ֆրանսիացի արվեստագետների և մտավորականների հայտարարությունը
Ավելի քան 200 ֆրանսիացի մտավորականներ և արվեստագետներ ստորագրել են ֆրանսիական Le Figaro թերթի հրապարակած «Պետք է փրկել Արցախի 120.000 հայերին» կոչը։
Հայտարարության մեջ ասվում է. «Մեր հավաքական խղճով, մեր միասնական ձայնով և մեզ հասանելի բոլոր միջոցներով պայքարենք արդեն տեղի ունեցող ողբերգության դեմ։ Մենք կարող ենք փրկել Լեռնային Ղարաբաղի 120.000 հայերին»։
Հոդվածում նշվում է նաև 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից սպիտակ ֆոսֆորի օգտագործման և խոշտանգումների մասին։ Լաչինի միջանցքի փակումը, որը միակ կապն է արցախահայության և աշխարհի միջև, անվանվում է բռնապետության հերթական դրսևորում։