"Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը հաստատել իրենց աջակցությունը բանակցություններին առանց հարկադրանքի։ Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։Մեզ անհանգստացնում է այն տեղեկությունը, որ Ադրբեջանը հերթական անգամ դադարեցրել է գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել տարածաշրջանի բնակիչների անխափան գազամատակարարումը։ Վերջապես, մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրի կողմերին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար, ներառյալ նրա ազատ տեղաշարժը" ։