Նույնը վերաբերում է նաև դեղամիջոցներին։ Մարդիկ, ովքեր մասնագիտացված խնամքի կարիք ունեն, չեն կարող ստանալ կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցներ: Քաղցկեղով հիվանդները ստիպված են հետաձգել բուժումը, իսկ երեխաները, ովքեր շտապ օգնության կարիք ունեն, չեն ստանում իրենց անհրաժեշտ օգնությունը:
Շրջափակումը սկսվել է դեկտեմբերի 12-ի վաղ առավոտյան։ Լաչինի միջանցքը ղեկավարվում է հրադադարի համաձայնագրով, որը Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի հետ ստորագրեցին 2020 թվականի պատերազմից հետո։
Ռուսաստանը իրավասու է հսկել միջանցքը խաղաղապահ կոնտինգենտի հետ՝ ապահովելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ազատ տեղաշարժը։ Սակայն ճանապարհը հսկող ռուս խաղաղապահներն հայտարարել են, որ ոչինչ անել չեն կարող։
http://flamman.se/a/azerbajdzjan-blockerar-enda-vagen-till-nagorno-karabach-medicinerna-ar-slut-precis-overallt