Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆեյի հետ քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա իրավիճակը եւ երկարաժամկետ խաղաղության հասնելու դիվանագիտական ջանքերը: Նրանք հաստատել են իրենց պատրաստակամությունը "ցուցաբերել բոլոր անհրաժեշտ քաղաքական աջակցությունը, այդ թվում՝ տարածաշրջանում փաստերի հաստատման առաքելության միջոցով"։