Reaction of the world

ԵՄ | "ԵՄ-ն տեղյակ է դեկտեմբերի 3-ից Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին".

❗ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի քարտուղար Պետեր Ստանոն ՝ ի պատասխան Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հարցմանը:
"ԵՄ-ն տեղյակ է դեկտեմբերի 3-ից Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Մենք նաեւ ուշադիր հետեւում ենք այսօրվա իրադարձություններին։ ԵՄ-ն Ղարաբաղում ներկայություն չունի, ինչը թույլ կտար ավելի լավ հասկանալ իրավիճակը, սակայն մենք հետեւում ենք հայկական եւ ադրբեջանական բազմաթիվ հաղորդագրություններին բաց աղբյուրներից, կապի մեջ ենք Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:
ԵՄ-ն կրկին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել գործողություններում և հրաժարվել սադրիչ հռետորաբանությունից։ ԵՄ-ն նաեւ հույս ունի, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության շուրջ այդքան անհրաժեշտ բանակցություններն արդյունք կտան եւ կթուլացնեն լարվածությունը":
Am