"Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի երկարատեւ արգելափակումը կարող է ծանր հումանիտար հետեւանքների հանգեցնել", - հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ուիլյամսոնը:
"Անկախ նրանից, թե ով է արգելափակում ճանապարհը, Ադրբեջանի իշխանությունները և այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն մարդկանց տեղաշարժման ազատությունն և առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների հասանելիությունը։ Որքան երկար են շարունակվում հիմնական ապրանքների եւ ծառայությունների մատակարարումների խափանումները, այնքան մեծ է ռիսկը քաղաքացիական բնակչության համար", - ընդգծել է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը։
Չնայած Ադրբեջանը հերքում է, որ պատասխանատվություն է կրում ճանապարհի արգելափակման համար, նրանք, ովքեր վերահսկում են ճանապարհը և հարակից տարածքը, Այսինքն ՝ Ադրբեջանի իշխանությունները և ռուսական խաղաղապահ ուժերը, պետք է ապահովեն մարդասիրական բեռներով մեքենաների անցումը և չխոչընդոտեն տեղաշարժի ազատությանը, հայտարարել է Human Rights Watch-ը: