Արցախում ադրբեջանական շրջափակման հետևանքով 2 հիվանդ է մահացել, 13 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
2023-01-03 14:53
Արցախի առողջապահության նախարարություն. Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի բուժհաստատություններում պլանային վիրահատությունները դեռ դադարեցված են։ 13 երեխա գտնվում են "Արևիկ"բժշկական կենտրոնի վերակենդանացման և նորածնային բաժանմունքներում։ 4-ամսական երեխայի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել է վիսցերալ լեյշմանիոզ, մնում է կրիտիկական։ "Հանրապետական բժշկական կենտրոն" - ում վերակենդանացման բաժանմունքում գտնվում են 9 հիվանդ, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկներն ամեն ինչ անում են հիվանդների վիճակը կայունացնելու համար։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը պատշաճ կերպով հաղթահարելու համար: 42-ամյա հայ քաղաքացին մահացել է Ստեփանակերտում, նրան չեն կարողացել տեղափոխել Երեւան։ 44-ամյա տղամարդը մահացել է Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով.