- Արցախի Մարդու Իրավունքների Պաշտպան Գեղամ Ստեփանյան:
Երեխաներին Գորիսից Ստեփանակերտ են տեղափոխել ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ։ Ավտոմեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից Շուշի-Քարին տակի մերձակա շրջանում՝ ճանապարհի շրջափակված հատվածում, որտեղ տեղակայված են ադրբեջանական կառավարական գործակալներ, որոնք ներկայանում են որպես "էկոակտիվիստներ", եւ նրանց սպասարկող լրագրողներ: Այնուհետև մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով և տեսախցիկներով 10-15 ադրբեջանցիներ, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։ Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների արդյունքում մեքենայում հրմշտոց է տեղի ունեցել, որի հետեւանքով երեխաներից մեկը կորցրել է գիտակցությունը։
- "Եվրախորհրդարանը պահանջում է, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ վերականգնեն ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով":
Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ապօրինի շրջափակումը՝ այն համարելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում։
Մասնավորապես, զեկույցում, որի հիմնական խոսնակը Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերն է, խստորեն դատապարտվում Է 2022 թվականի սեպտեմբերի 12-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիան։
"ԵՄ-ն պատրաստ է ավելի ակտիվ մասնակցել տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների կարգավորմանը եւ կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ լքել Հայաստանի տարածքը եւ ազատ արձակել պահվող ռազմագերիներին", - ասված է հաղորդագրության մեջ:
- Այսօրվանից Արցախում կարելի է ձեռք բերել մթերային կտրոններ և հունվարի 20-ից խանութներում փոխանակել բրնձի, մակարոնեղենի, հնդկաձավարի, շաքարավազի և արեւածաղկի ձեթի հետ։
Աղբյուրներ՝:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/pfbid02Ak2bUw1fGN3ydy9QEtmhr5HtqogRZQ1fuZxeJx9BKrtDFf4JB4JiCyxQLJe6LWktl
https://www.europarl.europa.eu/doceo/document/A-9-2022-0292_EN.html