News

Մեկ ամիս շրջափակման մեջ։ Արցախում ինտերնետն անջատված է

  • Հունվարի 12-ին տեղի ունեցավ հեռուստակամուրջ՝ նվիրված Արցախի շրջափակման միամսյակին: Միջոցառմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Արցախի Հանրապետության Կառավարության և Խորհրդարանի անդամներ, շրջափակումից տուժած քաղաքացիներ։

Քննարկման ընթացքում Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ "Արցախի ժողովրդի պայքարը պայքար չէ շրջափակման դեմ, այլ պայքար իր հողում, իր հայրենիքում, իր օրենքներով, իր արժեքներով ապրելու իրավունքի համար":

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ասել է, որ Արցախի շրջափակումը ողջ քաղաքակիրթ աշխարհի խնդիրն է. «Հնչել են հստակ հայտարարություններ նաև Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իռլանդիայի և այլ երկրների, միջազգային կազմակերպությունների կողմից։ Մեր հիմնական ուղերձը հետեւյալն է՝ Արցախի շրջափակումը միայն հայ ժողովրդի խնդիր չէ. Սա ողջ քաղաքակիրթ ու զարգացած աշխարհի խնդիրն է»։

  • Արցախում ինտերնետն անջատված է։ Արցախի ինտերնետ-պրովայդերի տվյալներով՝ մալուխը վնասվել է այն հատվածում, որտեղ, այսպես կոչված, բնապահպան ակտիվիստները փակել են Լաչինի միջանցքը։
AM