Գերմանիայի Դաշնային կառավարության Մարդու իրավունքների եւ մարդասիրական օգնության հարցերով հանձնակատարը Twitter-ի իր էջում գրել է;
"Մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների ազատ տեղաշարժը պետք է հնարավորինս շուտ վերականգնվի Լաչինի միջանցքով, հակառակ դեպքում մեծանում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության համար լուրջ հումանիտար հետեւանքների վտանգը: Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունն ու խաղաղ բանակցությունները պետք է լինեն ուշադրության կենտրոնում ":