News

Ստեփանակերտի խանութները գրեթե դատարկ են

- Ստեփանակերտի խանութները գրեթե դատարկ են, մի քանի խանութներում մնացել են արևածաղկի ձեթ, շաքարավազ, քիչ քանակությամբ։ Մրգեր ու բանջարեղեն չեն մնացել։ Լինում են դեպքեր, երբ այդ ապրանքները չեն տրամադրվում մարդկանց։ Միաժամանակ ալյուրի ու ցորենի հետ կապված խնդիրներ չունենք, հացի գործարանները բնականոն աշխատում են։ Քաղաքում մնացել է բենզինի պաշարների 5%-ը, մեքենաները գազ են օգտագործում որպես վառելիք. Ստեփանակերտի քաղաքապետ.


- Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները, օգտագործելով Արցախի քաղաքացիների Facebook-ի էջերը, կեղծ տեղեկություններ են տարածում Ստեփանակերտի բնակիչների տարհանման համար հատկացված ավտոբուսների ենթադրյալ գտնվելու վայրի մասին։
Արցախի ԱԱԾ-ն հայտարարում է, որ ապատեղեկատվական արշավի նպատակը բնակչության շրջանում խուճապ սերմանելն է:

Աղբյուրներ՝
https://news.am/rus/news/737776.html
https://www.facebook.com/nssartsakh/posts/pfbid0dFhUhn9TWbJRHUDMz2L8DLQSxBHwJk3VMxnnBP84uuE5No4SwdfZBtUSeyjXo3qHl
AM