Հունվարի 8-ին Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցիներում Աստվածահայտնության տոնի առթիվ կիրակնօրյա պատարագների ժամանակ, Ռենի արքեպիսկոպոս, հուդայականության հետ հարաբերությունների և քրիստոնեական միասնության ժամանակավոր հանձնակատար Պիեռ Դ' Օռնելլայի առաջարկով, համընդհանուր աղոթք է մատուցվել արցախահայության համար:
"Տեր Հիսուս, Տեր աշխարհի, մենք դիմում ենք քեզ աղոթքով Լեռնային Ղարաբաղի հայերի համար։ Միջազգային հանրության լռությամբ նրանք դարձել են բռնության զոհ, որը կհանգեցնի նրանց ոչնչացմանը։ Արթնացրու կարեկցանքը բոլորիս մեջ, որը կօգնի նրանց օգնել: Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարներին ներշնչիր արդարության եւ երկխոսության ձգտում, որպեսզի հարգվեն Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչների արժանապատվությունն ու հավատը", - հնչել է աղոթքում ։