Публичные лица

"Ես հատկապես մտահոգված եմ բնակչության ծանր հումանիտար իրավիճակով, որը կարող է ավելի վատթարանալ ձմեռային շրջանում"

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ մտահոգված է Հայաստանն ու Արցախը կապող միակ ճանապարհի փակման հետ կապված իրավիճակով և կոչ է արել լուծել այն։ Այս մասին նա ասել է Սուրբ Պետրոսի հրապարակում իր ավանդական կիրակնօրյա ուղերձում ։
"Ինձ անհանգստացնում է Հարավային Կովկասում Լաչինի միջանցքի իրավիճակը։ Ես հատկապես մտահոգված եմ բնակչության ծանր հումանիտար իրավիճակով, որը կարող է ավելի վատթարանալ ձմեռային շրջանում։ Ես խնդրում եմ բոլոր մասնակիցներին պատասխանատվություն ստանձնել և պարտավորվել գտնել խաղաղ լուծումներ՝ ի շահ մարդկանց", - ասել է քահանայապետը։
https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/16624729
Am