Greek City Times | "Լեռնային Ղարաբաղ. Սուրբ Ծնունդը շրջափակման մեջ"
"Լաչինի միջանցքն «պորտալար» է մեծամասամբ հայաբնակ անկլավի համար, որն ամբողջությամբ շրջափակված է Ադրբեջանի կողմից, որն իր անմիջական համաձայնությունն է տվել, որպեսզի միջանցքը գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ՝ 2020թ. հրադադարի համաձայնագրով։ Թեև Բաքուն պնդում է, որ շրջափակումը պատասխան է իր քաղաքացիական հասարակության նախաձեռնությանը, հետաքննությունները բացահայտում են կապը այսպես կոչված ադրբեջանցի "էկոակտիվիստների" եւ Ադրբեջանի կառավարության միջև: Լինի դա բնապահպանական, թե քաղաքական պահանջ, մարդասիրական իրավիճակը տեղում օրեցօր վատանում է։"