"Եվրամիությունը լուրջ մտահոգությամբ է հետեւում Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող տարբեր իրադարձություններին դեկտեմբերի սկզբից։ ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապահովել միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Նման ազատ տեղաշարժի սահմանափակումները զգալի տառապանքներ են պատճառում տեղի բնակչությանը և ստեղծում մարդասիրական խնդիրներ։
Մյուս հարցերը կարող են և պետք է լուծվեն շահագրգիռ կողմերի հետ երկխոսության և խորհրդակցության միջոցով: ԵՄ-ն կրկնում է զսպվածության իր կոչը և պատրաստ է նպաստել վերոնշյալ ջանքերին»: