Իրանը հույս ունի, որ Լաչինի միջանցքի հարցը արագ կլուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջոցով։
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կաանին IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ։
"Իրանը միշտ ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի խաղաղ կարգավորման կարևորությունը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության պայմանների լիարժեք կատարումը կարող է վերջ դնել երկու երկրների միջև տարաձայնություններին", - ասել է նա։ Կանաանին նշել է, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատումը պահանջում է անհարկի լարվածության բացառում: