Reaction of the world

Freedom House | "Ադրբեջանը պետք է դադարեցնի արգելափակել Լաչինի միջանցքը"

"Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։ Մեզ անհանգստացնում է այն տեղեկությունը, որ Ադրբեջանը նաև դադարեցրել է գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել տարածաշրջանի բնակիչների անխափան գազամատակարարումը։ Ի վերջո, մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրի կողմերին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովման համար, ներառյալ նրանց ազատ տեղաշարժը", - նշել են կազմակերպությունում։

https://twitter.com/freedomhouse/status/1603146203293777921
Am