"Գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ 2022 թվականի դեկտեմբերի 14-ի իր հայտարարության մեջ։ Այս մտավախություններն արտահայտել է նաև քարտուղարությունը 2022 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի խնդրանքով հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։ Գլխավոր քարտուղարը վերահաստատում է լարվածությունը թուլացնելու և միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու իր կոչերը՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն , նա իր աջակցությունն է հայտնում միջնորդական ջանքերին", - "Արմենպրես" - ի հարցմանն ի պատասխան ասաց Դյուժարիկը՝ անդրադառնալով այն փաստին, որ Ադրբեջանը արդեն չորս շաբաթ փակ է պահում Լաչինի միջանցքը, որի արդյունքում Արցախում հումանիտար ճգնաժամ է սկսվել, և շուրջ 120 000 բնակիչ հայտնվել է շրջափակման մեջ:
"Հայաստանում եւ Ադրբեջանում ՄԱԿ - ի ներկայացուցչությունները շարունակում են տեղում բաց կապ պահպանել իշխանությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ եւ պատրաստ են արձագանքել, եթե լինի դիմում եւ թույլ տան պայմանները",-նշել Է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարը: