ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հայտարարել է ռուս խաղաղապահների հասցեին մեղադրանքների և սադրանքների անթույլատրելիության և հակաարդյունավետության մասին ։
"Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ, դա պայմանավորված է հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնություններով ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորակազմը այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ։ Մենք ակնկալում ենք մոտ ապագայում լիարժեք տրանսպորտային հաղորդակցության վերականգնում":