"Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Հատկապես մտահոգիչ է այն, որ ադրբեջանցիներին թույլատրվում է ազատ բողոքի ցույցեր անել միայն այն դեպքում, երբ դա սպառնում է հայերի կյանքին։ Լաչինի միջանցքի արգելափակումը սիստեմատիկ բնույթ է կրում։ Սա ուղղված է տրանսպորտի երթևեկության, Արցախ պարենի, դեղորայքի և այլ կենսական նշանակության ապրանքների առաքման միակ ճանապարհի արգելափակմանը, ինչպես նաև Արցախի բնակիչների ազատ տեղաշարժի սահմանափակմանը։
Հավելյալ տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը արգելափակել է նաև այդ շրջանի բնակիչներին բնական գազի մատակարարման հիմնական աղբյուրներից մեկը՝ տասնյակ հազարավոր մարդկանց թողնելով առանց ջեռուցման, ինչպես դա տեղի ունեցավ նաև այս տարվա մարտին։
Ադրբեջանի կողմից կենսական նշանակության գծերի փակումը կամ դրանց փակման սպառնալիքը հերթական անգամ այդ կարևոր ենթակառուցվածքները վերածում են զենքի իրենց ձեռքում և հումանիտար ճգնաժամ ստեղծում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար։ Դրան նախորդում էին նաև մի շարք ոտնձգություններ հայ ժողովրդի նկատմամբ, ինչը խրախուսվում էր ալիևյան ռեժիմի բարձր հռետորաբանությամբ։ Այս ոտնձգությունները փաստագրված են։
Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին և մեր եվրոպացի գործընկերներին օգտագործել իրենց տրամադրության տակ եղած բոլոր դիվանագիտական գործիքները՝ կանգնեցնելու Ադրբեջանի կողմից ստեղծված ակնհայտ շինծու ճգնաժամը, ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ բազմակողմ խաղաղ գործընթացների միջոցով Ալիևին վերադարձնելեւ բանակցային սեղան և ապահովելու Արցախի ժողովրդի մասնակցությունն այդ քննարկումներին"։