Հազարավոր մարդիկ Ստեփանակերտում դուրս են եկել հանրահավաքի՝ վերահաստատելով Արցախի անկախության համար պայքարելու իրենց պատրաստակամությունը։ Վերածննդի հրապարակում հնչեց արցախցիների ուղերձը աշխարհասփյուռ հայությանը և միջազգային հանրությանը: Արցախի ժողովուրդը հայտարարեց, որ Արցախի և Հայաստանի միջև չընդհատվող կապը չի կարող որևէ բանակցությունների և առևտրի առարկա լինել և պահանջեց վերականգնել Արցախն արտաքին աշխարհին կապող ճանապարհը՝ առանց նախապայմանների և անհապաղ: